Մենգ գնացել էինք իմ դասարանի հետ Կոտայքի մարզ: Մենք դասարանով հավաքվեցինք եկեղեցու բակում, հետո երթուղայինով ընկանք ճանապարհ: Ճանապարհին երգեցինք: Երբ հասանք տեղ հաց կերանք, ջուր խմեցինք և ճանապարհին մողեսներ տեսանք, մեկի պոչը կտրված էր: Հետո հասանք Թեղենյաց վանք, այն քանդված էր և շատ հին, մոխարգույն գույնի քարերով, ներսում նկարներ կային և մոմեր: Եկեղեցու բակում ծիտիկ տեսանք, ոտքը կոտրված էր: Երեխաներով ծիտիկին տարանք հով ծառի տակ դրեցինք, հետո խաղեր խաղացինք, երգեցինք և վերադարձանք տուն:
շ