ֆիզիկա

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;   բ. պոտենցիալ էներգիան;  գ. լրիվ էներգիան:

Կինետիկ էներգիան մեծանում է։

Պոտենցիալ էներգիան նվազում է։

Լրիվ էնէերգիան դիմադրության և շփման ուժի բացակայությամբ մնում է հաստատուն։

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

Դիմադրության և շփման ուժի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

Երբ դիմադրությունն ու շփման ուժը բացակայում են։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:

Այն փոխակերպվում է էներգիայի մեկ այլ տեսակի՝ ներքին էներգիայի։

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ: 

Որովհետև վաղ թե ուշ նրանք կանգ են առնելու։

Ինչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:

m=7,2տ=7200կգ

Eկ=8,1կՋ=8100Ջ

V=?մ/վ

Eկ=mv2/2

V2=Eկ*2/m

V2=225

V=15մ/վ

Հայաստանը XV դարում

1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Լենկ
Թեմուրի ասպատակությունները Հայաստանի
բնակչության և քաղաքային կյանքի վրա։

Լենկ Թեմուրի զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց: Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։

2. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 1441 թ.
Էջմիածնում հայոց հայրապետական աթոռի
վերահաստատումն Էջմիածնում։

Հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։

3․ Ինչպիսի քաղաքականություն էր վարում Ջհանշահը հայերի նկատմամբ, ինչո՞ւ:

Ջհանշահը ուզում էր իր դիրքերն ամրապնդեր օգտվելով հայերից։

4․ Որո՞նք էին Սմբատ Սեֆեդինյան- Արծրունու առջև ծառացած մարտահրավերներն իր կարճատև գահակալության ընթացքում:

Նրանք փորձում էին վերականգնել թագավորությունը միացնելով Էջմիածինն ու Ախթամարի կաթողիկոսությունը։

5․ Ինչով էին տարբերվում հայերի նկատմամբ Ջհանշահի և Ուզուն Հասանի վարած քաղաքականությունները:

Ջհանշահը օգտվում էր հայերից, իսկ Ուզուն Հասանը ավելի զբաղվում էր հարկերով։

Տեսողական վերլուծիչ

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (7090 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
maxresdefault6.jpg
Աչքի կառուցվածքը
 
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

 

Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
 
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:
izo-konyuktiva123.jpg
Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:
Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:

Ակնագնդի կառուցվածքը
17757880_648398972031807_1769585770_n.jpg

Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:

Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:
doctors-am-eye.jpg
Տեսողական վերլուծիչի աշխատանքը
 
Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:
Տեսողական ընկալում
750xauto-8-anggota-tubuh-ini-bisa-jadi-tolok-ukur-kesehatan-kamu-perhatikan-150826q.jpg
Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:
Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

Կարճատեսություն
371.jpg
Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:

Դրա հետևանքով լույսի ճառագայթները թույլ են բեկվում և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:

 
Հեռատեսություն

հեռատես.jpg

Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:
defecty-zreniya-640x209.jpg
Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:
Ակնոցի դերը տեսողական խնդիրներ ունեցողների համար:

images.jpg

ֆիզիկա

1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա:

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

3.Ի՞նչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ:

6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:
  2. Ե՞րբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:
  3. Ինչպե՞ս է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

  1. Ո՞ր էներգիան են անվանում պոտենցիալ:

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

12.Ի՞նչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Կապը որպես խոսքի մաս

 

Առաջադրանքներ՝
1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց
խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար-սեռական հոլով մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար-սեռական հոլով մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև-հայցական հոլով ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ-ներգոյական հոլով, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ-ներգոյական հոլով անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան
 2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
3. Հետևյալ կապերը խմբավորե՛լ  ըստ շարադասության(նախադրություն,հետադրություն,երկդրություն):
Առաջ, առթիվ, ի, անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:
Նախադրություններ՝
Ի, առանց, ըստ, մինչև, նախքան, հանուն, չնայած, մինչ
Հետադրություններ՝ը
Առաջ, առթիվ, զատ, համար, մասին, միջև, մեջ, վրա, տակ, ի դեմս, հետ, համաձայն, չափ, նկատմամբ, շնորհիվ, փոխարեն, վերաբերյալ, տակ, ներքո, պես
Երկդրություններ՝
Անկախ, բացի, հակառակ, շուրջ, քան, առ, հանձին, որպես, հեռու, սկսած

Ճագարներ լուսնի տակ։ Դինո Բուցատ

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն հիշեցնում է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են զույգ-զույգ, նրանց թաթերից ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել  երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ, մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված: Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Առաջադրանքներ

Ա.․ Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները:
Ճագարների նման մարգագետնին ենք անշարժ, մեզ թունավորոխ  նույն անհաննգստությամբ։
Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

Ինչպես ծագարներն էն  անհանգստուցյան թակարդի մասին, այտպես էլ մարդիք են ապրում անհանգսատանումեն
Բ. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:

Հասարակագիտություն

Մարդը իր կյանքում ունի տարբեր պահանջմունքներ, առանց որոնց չի կարող լիարժեք ապրել և զարգանալ։ Դրանք այն կարիքներն են, որոնք անհրաժեշտ են նրա գոյության, առողջության, հոգևոր և սոցիալական բարեկեցության համար։

Սկզբում մարդու ամենահիմնական պահանջմունքներն են՝ սնունդը, ջուրը, հագուստը, բնակարանը և անվտանգությունը։ Առանց դրանց հնարավոր չէ պահպանել կյանքը։ Երբ այս պահանջմունքները բավարարվում են, մարդը սկսում է ձգտել ավելի բարձր նպատակների՝ սիրո, ընկերության, ճանաչման և հարգանքի։