What Does My Name Mean? The Meaning Of Names

Find out if your name means beauty, hope, power, bravery, or something different. Learn the origin of your name: English, Hebrew, Spanish, German, or another …

Rafayel is the Armenian form of the name Raphael, originating from the Hebrew רָפָאֵל (Rafa’el), which means “God has healed.” It carries deep spiritual significance in Abrahamic traditions and has been preserved in Armenian culture as a name of dignity, resilience, and divine favor.

2025-2026 ուսումնական տարվա կենսաբանության ամփոփում

Ապրիլի

Դասարանական աշխատանք․

Մարտի

Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտ

Փետերվարի

Դասարանական աշխատանք․

կենսաբանություն

Նոյեմբերի

Տեսողական վերլուծիչ

Հոկտեմբերի

Նյարդային համակարգի հիվանդությունները:

Սեպտեմբերի

Գեղձերի կատարած ֆունկցիաները:

Թոքեր

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆԸ

Հեղափոխության պատճառները

XVI դարում և XVII դարի սկզբներին Անգլիայում սկսվեց արդյունաբերության վերելք: Դրա արդյունքում Անգլիան վերածվեց արդյունաբերական արտադրանք արտահանողի, որը մեծ եկամուտներ էր բերում։ Միաժամանակ ընթանում էր գաղութների ձեռքբերման գործընթացը:

Ձեռնարկատիրությունը վերածվում էր ամենաեկամտաբեր ոլորտի: Դրա հետագա զարգացմանը խանգարում էր արքունիքի, խոշոր ազնվականության և եկեղեցու կողմից պաշտպանվող ավատատիրական կարգը: Թագավորը և նրա կողմնակիցները փորձում էին ամեն կերպ պահպանել արդյունաբերության և առևտրի նկատմամբ վերահսկողությունը: Ավատատիրական կարգը երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն էր:

XVII դ. առաջին կեսին խորհրդարանի Համայնքների պալատի և թագավորի միջև բազմիցս տեղի էին ունենում բախումներ: Թագավոր Չարլզ I–ը ցրեց խորհրդարանը: Ի պատասխան՝ առևտրաարդյունաբերական խավը և նրանց հետ կապված առաջադեմ ազնվականությունը հրաժարվեցին հարկեր վճարելուց:

Հեղափոխության սկիզբը. քաղաքացիական պատերազմը

Երկրում առաջացավ տնտեսական և քաղաքական ճգնաժամ: Հին կարգերի կողմնակիցները թագավորի գլխավորությամբ փորձում էին մասնակի զիջումներով պահպանել իրենց իշխանությունը: Իսկ երկրի առաջադիմական ուժերը` ի դեմս առևտրաարդյունաբերական խավի և նոր ազնվականության, պահանջում էին արմատական փոփոխություններ:

Չարլզ I–ը հարկադրված էր 1640 թ. հրավիրել խորհրդարան: Այս իրադարձությունն ընդունված է համարել Անգլիական հեղափոխության սկիզբ: Հեղափոխությունը բուռն իրադարձություններով շարունակվեց մինչև 1660 թվականը:

Խորհրդարանը 1642 թ. թագավորին հանձնեց 19 առաջարկներ, որոնցում ներկայացված էին նրա իշխանությունը սահմանափակող կետեր: Թագավորը մերժեց առաջարկները և երկու օր անց զորքով շարժվեց Լոնդոնի վրա: Խորհրդարանը ստեղծեց բանակ Օլիվեր Քրոմվելի գլխավորությամբ: Հեղափոխականները հաղթեցին թագավորի զորքին։ Երկրում ծավալվեց քաղաքացիական պատերազմ:

Անգլիական հեղափոխության անվիճելի առաջնորդ դարձավ Օլիվեր Քրոմվելը: Նա ծնվել էր մաքրակրոն ընտանիքում: Երկու անգամ ընտրվել էր խորհրդարանի անդամ (1628 թ. և 1640 թ.):

Քրոմվելի բանակը 1645 թ. հուլիսի 14–ին Նեյսբիի մոտ պարտության մատնեց հակառակորդին:

Չարլզ I–ը փախավ Շոտլանդիա: 1647 թ. խորհրդարանը, փրկագին վճարելով շոտլանդացիներին, թագավորին բերեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող մի վայր: Նրան կրկին առաջարկվեց ընդունել իրենց պահանջները, սակայն արքան մնաց անդրդվելի:

Խորհրդարանում և հասարակության տարբեր խավերի ներսում, ինչպես նաև բանակի ղեկավարության մեջ չկար միասնական վերաբերմունք հետագա գործողությունների հետ կապված: Թագավորին հաջողվեց փախչել կալանքի վայրից: Նա գաղտնի սկսեց զորք հավաքել Շոտլանդիայում, որպեսզի վերականգնի իր իշխանությունը: Սակայն 1648 թ. օգոստոսին Քրոմվելը հաղթեց շոտլանդացիներին: 1649 թ. հունվարին թագավորը մահապատժի ենթարկվեց, իսկ մայիսին Անգլիան հռչակվեց հանրապետություն:

Այսպես ավարտվեց յոթ տարի տևած քաղաքացիական պատերազմը:

Քրոմվելի պրոտեկտորատը

Հեղափոխականների մեջ կային երկու խմբավորումներ, որոնց կարծիքը պետության կառավարման նոր համակարգի հարցում տարբերվում էր: Մի մասը կարծում էր, որ պետք է ստեղծել սահմանադրական միապետություն (պրեսբիտերականներ), մյուսները հակված էին դեպի հանրապետությունը (անկախականներ):

1650 թ. Քրոմվելը նշանակվեց բանակի գլխավոր հրամանատար: Օգտվելով իրեն տրված լիազորություններից` նա ցրեց խորհրդարանի ազնվականներից կազմված վերին պալատը: Դրա փոխարեն ստեղծեց իր մերձավորներից բաղկացած խորհուրդ:

Քրոմվելը ընդունեց մի շարք օրենքներ, որոնք կարգավորում էին հասարակության կյանքի տարբեր բնագավառները: Պետականացվեց արքունի գանձարանը: Վերափոխությունների համար անհրաժեշտ դրամական միջոցները նա հայթայթում էր պարտված թագավորի մերձավորներից:

Հաջորդ փոփոխությունը խորհրդարանի նոր կազմն էր: 1653 թ. Քրոմվելը ցրեց խորհրդարանը: Փոխարենը նա ոչ թե ընտրեց, այլ նշանակեց խորհրդարանի նոր անդամներին: Նույն տարվա վերջին խորհրդարանը Քրոմվելին տվեց «Գլխավոր պաշտպանի» (Լորդ պրոտեկտոր) լիազորություններ: Նրա կառավարման 1653–1658 թթ. ժամանակահատվածը ստացել է «Քրոմվելի պրոտեկտորատ» անվանումը։ Քրոմվելը երկիրը բաժանեց 11 ռազմավարչական շրջանների, որոնց ղեկավարները հաշվետու էին միայն իրեն:

Խորհրդարանը Քրոմվելին առաջարկեց դառնալ թագավոր, սակայն հաշվի առնելով բանակի հեղափոխական տրամադրությունները` նա մերժեց: Փաստացի նրա իշխանությունը շատ չէր տարբերվում թագավորականից:

Քրոմվելի իշխանությունը ռազմական դիկտատուրա էր, քանի որ հենվում էր բանակի վրա: 1657 թ. ընդունվեց սահմանադրություն: Գործադիր իշխանությունը հանձնվեց բանակի ղեկավարությանը, որը վերահսկվում էր խորհրդարանի կողմից:

Ստյուարտների արքայատոհմի վերականգնումը

Քրոմվելի մահից հետո դեպքերի զարգացումը, սակայն, հանգեցրեց նրան, որ Անգլիայում վերականգնվեց միապետությունը: 1660 թվականին Ստյուարտների արքայատոհմը վերադարձավ գահին:

1688 թ. խորհրդարանը Ջեյմս II թագավորին մեղադրեց սահմանադրության խախտման մեջ: Խորհրդարանը համաձայնության եկավ Նիդերլանդներում կառավարող Վիլհելմ Օրանցու հետ և նրա օգնությամբ երկրից վտարեց Ջեյմս II-ին: 1689 թ. Վիլհելմը հռչակվեց Անգլիայի թագավոր: Այդ բոլորը կատարվեց առանց արյունահեղության և բռնությունների, որի համար կատարվածը անվանեցին «Փառահեղ հեղափոխություն»:

Սահմանադրական միապետության ստեղծումը

Խորհրդարանն ընդունեց երկրի հասարակական–քաղաքական կյանքը կարգավորող կարևոր օրենքներ: 1689 թ. հաստատված «Իրավունքների օրենքը» օրենսդրական իշխանությունը տալիս էր խորհրդարանին: Հարկերի և պետական եկամուտների տնօրինումը, ինչպես նաև դատական իշխանությունը ևս անցնում էին խորհրդարանին: Հռչակվում էր նաև խոսքի և դավանանքի ազատություն: Թագավորին վերապահվում էր միայն գործադիր իշխանությունը: Ընդունված օրենքները սկիզբ դրեցին սահմանադրական միապետության ստեղծմանն Անգլիայում:

Հարցեր և առաջադրանքներ.

1.Բացատրի՛ր հեղափոխություն և քաղաքացիական պատերազմ հասկացությունները:

Հեղափոխություն հասարակական և քաղաքական կյանքի արմատական փոփոխություն է, որի ընթացքում փոխվում է իշխանությունը և կառավարման համակարգը։
Քաղաքացիական պատերազմ պատերազմ է նույն երկրի բնակիչների միջև, երբ տարբեր խմբեր պայքարում են իշխանության համար։

2.Արդյոք ճի՞շտ էր թագավորին մահապատժի ենթարկելը:

Թագավորին մահապատժի ենթարկելը շատ խիստ քայլ էր։ Մի կողմից նա չէր ընդունում ժողովրդի և խորհրդարանի պահանջները և պատերազմ էր սկսել իր ժողովրդի դեմ։ Մյուս կողմից՝ թագավորի մահապատիժը մեծ ցնցում էր հասարակության համար։

3.Իրականում ինչպիսի՞ իշխանություն ստացավ Քրոմվելը:

Իրականում Քրոմվելը ստացավ գրեթե անսահմանափակ իշխանություն։ Չնայած նա թագավոր չէր կոչվում, սակայն ղեկավարում էր բանակը, վերահսկում էր խորհրդարանը և ամբողջ պետությունը։

4.Ինչո՞ւ Քրոմվելը հրաժարվեց թագավոր դառնալու առաջարկից: Կարո՞ղ էր արդյոք Քրոմվելը ընդունել թագավոր դառնալու առաջարկը. եթե այո, ապա քո կարծիքով ինչպե՞ս կվերաբերվեր բնաչությունը այդ քայլին:

Քրոմվելը հրաժարվեց թագավոր դառնալուց, որովհետև բանակի և հեղափոխականների մեծ մասը դեմ էր միապետության վերադարձին։ Եթե նա ընդուներ առաջարկը, շատ մարդիկ կհամարեին, որ հեղափոխության նպատակները դավաճանվել են։

5.Ի՞նչ անվանում ստացան 1688–1689 թթ. իրադարձությունները և ինչո՞ւ:

1688–1689 թթ. իրադարձությունները անվանվեցին Փառահեղ հեղափոխություն, որովհետև իշխանափոխությունը կատարվեց գրեթե առանց արյունահեղության և մեծ պատերազմների։

6.Արդյո՞ք «Փառահեղ հեղափոխությամբ» լուծվեցին Անգլիական հեղափոխության նպատակները:

հիմնական նպատակները մեծ մասամբ իրականացվեցին։ Սահմանափակվեց թագավորի իշխանությունը, ուժեղացավ խորհրդարանը, ստեղծվեց սահմանադրական միապետություն և ընդունվեցին ժողովրդի իրավունքները պաշտպանող օրենքներ։

Գործնական քերականություն

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:
Նա ինձ պես լավ չի կարող մտածել։
Ես ընկերոջս հետ գնացի տուն։
Առանց տնօրենի ներկայուցյամբ ոչ ոք չի աշխատի։
Գիրքը դրված է սեղանի վրա։
Այս նվերը քո համար չէ։

Այս կապերի հետ գործածվող գոյականները պատասխանում են ու՞մ կամ ինչի՞ հարցերին։

101. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

104. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ են ցույց տալիս՝

ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը,

բ) ձայնարկությունները,

գ) վերաբերական բառերը:

Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե  հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:

Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք  թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:

105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝  որպես կապող բառերի տարբերությունը:

1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց  միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

107. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝

ա) որևէ հարցի պատասխանող բառեր,

բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում:

Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:

108. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:

Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

Chad

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների ուսումնասիրություն

Առաջադրանք Ընտրե՛ք Լատինական Ամերիկայի կամ Աֆրիկայի որևէ երկիր և ներկայացրե՛ք այն՝ ըստ հետևյալ պլանի.

 

1.Աշխարհագրական դիրքը. նկարագրե՛ք երկրի տեղը մայրցամաքում և սահմանակից պետությունները:

Chad գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Այն ծովային ելք չունեցող պետություն է և տեղակայված է Սահարա անապատի հարավային մասում։

Չադը սահմանակից է հետևյալ պետություններին․

հյուսիսում՝ Libya

արևելքում՝ Sudan

հարավ-արևմուտքում՝ Cameroon և Nigeria

արևմուտքում՝ Niger

2.Բնական պայմանները և ռեսուրսները. ներկայացրե՛ք ռելիեֆը, կլիման և այն օգտակար հանածոները, որոնցով հարուստ է տվյալ երկիրը:

Ռելիեֆ

Երկրի հյուսիսային մասը զբաղեցնում է Սահարա անապատը, որտեղ տարածված են ավազուտներ և քարքարոտ սարահարթեր։ Հյուսիս-արևմուտքում գտնվում են Տիբեստի լեռները, որոնց ամենաբարձր գագաթը Էմի Կուսի հրաբուխն է։ Կենտրոնական հատվածում գերակշռում են հարթավայրերն ու կիսաանապատները, իսկ հարավում տարածված են սավաննաները և ավելի բերրի հողերը։

Կլիմա

Չադի կլիման հիմնականում տաք և չոր է։

Հյուսիսում՝ անապատային կլիմա է, տեղումները շատ քիչ են։

Կենտրոնում՝ կիսաչոր կլիմա է։

Հարավում՝ ավելի խոնավ արևադարձային կլիմա է, որտեղ անձրևները շատ ավելի հաճախ են լինում։

Տարվա մեծ մասում օդի ջերմաստիճանը բարձր է։

Օգտակար հանածոներ

Չադը հարուստ է մի շարք բնական ռեսուրսներով, հատկապես՝

նավթով,

ոսկով,

ուրանով,

կրաքարով,

աղով։

3.Բնակչությունը. տեղեկություններ հաղորդե՛ք բնակչության թվաքանակի, ազգային կազմի և լեզվի վերաբերյալ:

Chad բնակչությունը կազմում է մոտ 18 միլիոն մարդ։ Բնակչությունը հիմնականում բնակվում է երկրի հարավային և կենտրոնական շրջաններում, քանի որ հյուսիսային անապատային տարածքները քիչ բնակեցված են։

Ազգային կազմ

Չադում ապրում են բազմաթիվ ժողովուրդներ և ցեղեր։ Ամենախոշոր խմբերից են՝

սարա,

արաբներ,

կանեմբու,

տուբու և այլ ազգություններ։

Երկիրը բազմազգ է, և տարբեր շրջաններում բնակվում են տարբեր էթնիկ խմբեր։

Լեզու

Պաշտոնական լեզուներն են՝

ֆրանսերենը,

արաբերենը։

4.Տնտեսությունը. ո՞ր ճյուղերն են առաջատար (արդյունաբերություն, գյուղատնտեսություն), և ի՞նչ է արտահանում երկիրը:

Արդյունաբերություն

Արդյունաբերության մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում է նավթի արդյունահանումը։ Զարգացած են նաև՝

սննդի արտադրությունը,

բամբակի մշակումը,

աղի և այլ օգտակար հանածոների արդյունահանումը։

Գյուղատենտեսություն

Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Հիմնական մշակաբույսերն են՝

բամբակ,

գետնանուշ,

կորեկ,

եգիպտացորեն,

բրինձ։

Անասնապահության մեջ տարածված է խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և ուղտերի բուծումը։

Արտահնում

Չադի հիմնական արտահանվող ապրանքներն են՝

նավթը,

բամբակը,

անասունները,

ոսկին և այլ հումքեր։

5.Նշանավոր վայրերը. նշե՛ք երկրի այցեքարտ համարվող բնական կամ մշակութային հուշարձանները:

Պահանջներ աշխատանքի ձևավորման համար.

  • Բլոգային աշխատանք. տեքստը հրապարակե՛ք ձեր ուսումնական բլոգներում:
  • Սահիկահանդես (Presentation). Դասարանում ներկայացնելու համար պատրաստե՛ք սահիկներ, որոնք կլինեն սեղմ, և կպարունակեն թեմային համապատասխան քարտեզներ ու գեղեցիկ լուսանկարներ:

Test

 Choose the correct option.

1.The climate is changing rapidly. a) change b) is changing c) is changed

2.Which of the following cannot use the suffix -ness? a) act b) sad c) weak d) happy

3.Everything is getting more expensive nowadays. a) is getting b) are getting c) was getting

4.Which sentence does NOT make sense? a) The police arrested the robber. b) The robber was arrested. c) The robber was arrested by the police. d) The police were arrested the robber.

5.Which sentence expresses a definite future plan? a) My sister will get married next spring. b) My sister is getting married next spring. c) My sister gets married next spring.

6.Which sentence expresses a definite future plan? a) She might buy a new house. b) She may buy a new house. c) She is going to buy a new house. d) She is thinking about buying a new house.

7._____ anything tomorrow morning? a) You do b) Are you doing c) Do you do

8.Look at that sign! You _____ walk on the grass. a) can’t b) couldn’t c) ought to

9.Did you paint the house? — No, Dad did it by _____. a) me b) myself c) mine

10.Many families eat _____ dinner together. a) a b) the c) no article

11._____ dinner was delicious. a) The b) A c) no article

12.I shower before _____ breakfast. a) the b) a c) no article

13._____ breakfast was delicious. a) The b) A c) no article

14.Choose the correct sentence. a) He go to school every day. b) He goes to school every day. c) He going to school every day.

15._____ church is very old. a) A b) The c) no article

16.I go to _____ bed at 11 o’clock. a) the b) a c) no article

17.Don’t jump on _____ bed. a) the b) a c) no article

18.I saw _____ good movie last night. a) a b) the c) no article

19.Did you see him on _____ television? a) a b) the c) no article

20.What _____ nice weather! a) a b) the c) no article

21.Choose the correct option. a) She don’t like coffee. b) She doesn’t like coffee. c) She not like coffee.

22.Choose the correct sentence. a) They was happy. b) They were happy. c) They is happy.

23._____ moon is very bright tonight. a) The b) A c) no article

24.Who is _____ president of _____ USA? a) a / a b) the / the c) no article / the

25.She is _____ tallest girl in the class. a) the b) a c) no article

26.I heard _____ interesting story yesterday. a) a b) the c) an

27._____ creativity is a valuable quality in children. a) The b) A c) no article

28.My friend was always good at _____ math. a) the b) a c) no article

29.Choose the correct option. a) He can sings well. b) He can sing well. c) He can to sing well.

30.My sister studied _____ French for four years. a) the b) a c) no article

31.I think you _____ go to bed early tonight. a) should b) must c) don’t have to

32.Young children _____ watch violent TV shows. a) shouldn’t b) should c) have to

33.Why _____ you believe him? a) should b) ought c) have to

34.If you are worried about getting fat, you _____ eat healthy food. a) should b) ought c) have

35.You _____ eat at McDonald’s every day. a) shouldn’t b) should c) have to

36.Choose the correct sentence. a) We must to study harder. b) We must study harder. c) We must studying harder.

37.Which of the following is correct? a) You shouldn’t drive within the speed limit. b) You must drive within the speed limit. c) You shouldn’t drive above the speed limit.

38.Which of the following is correct? a) Should you stopping eating so many sweets? b) You must stop eating so many sweets or your teeth will rot. c) She mustn’t stop eating so many sweets.

39.Which of the following is correct? a) You must not have a bath or take a shower. b) You should have a bath or take a shower every day. c) You shouldn’t had a bath every day.

40.What is the function of the modal? You should wash your school uniform this week. a) polite request b) obligation c) suggestion or advice d) permission

41.What is the function of the modal? You must wear a seatbelt. a) advice b) obligation c) possibility d) permission

42.What is the function of the modal? You mustn’t chop vegetables with a blunt knife or you’ll likely cut yourself. a) polite request b) advice c) necessity/obligation d) permission

43.Where _____ we have dinner tonight, at home or in a restaurant? a) should b) must c) have to

44.You _____ brush your teeth after every meal, if possible. a) should b) must c) don’t have to

45.You _____ study more to get a better grade. a) should b) must c) don’t have to

46.Already as a child Mozart _____ play the piano beautifully. a) could b) should c) ought

Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

  • 54. Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

 

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:
Արևը

  1. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:
    Վառելիքը այն նյութն է որի ատոմների շփումը օդի ատոմների հետ առաջացնում է ածխաթթու գազ՝ ջերմաքանակ։
  2. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:
    Վառելիքի այրման տեսակարար ջերմությունը այն ջերմաքանաքն է որը անջատվում է 1 կգ նյութի ամողջությամբ այրումից։
  3. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:
    1Կգ/Ջ
  4. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը   4,4 *10⁷ Ջ/կգ է» արտահայտությունը:
    Դա նշանակում է, որ 1կգ բնական գազի ամբողջությամբ այրումից առաջանում է  4,4 *10⁷ Ջ։
  5. Նավթի այրման տեսակարար ջերմությունը հավասար է 4,4 *10⁷ Ջ/կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը:
    Այս թիվը այն ջերմաքանակն է որը անջատվում է  է, 1կգ նավթի արյումից։
  6. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը:
    Q=qm
  7. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:
    Թունավոր գազեր։
  8. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Հատուկ միջոցառումներով։

Հետաքրքիր է իմանալ

Վառելիքի դերը մարդու օրգանիզմում կատարում է սնունդը, որը պարունակում է կուտակված և օգտագործման համար պատրաստի էներգիա: Սնունդն օգտագործվում է տարբեր նպատակների՝ մարմնի ջերմաստիճանի պահպանման, հյուսվածքների սնման ու թարմացման, ինչպես նաև ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Էներգիայի մի մասն օրգանիզմում պահեստավորվում է որպես ճարպ: Փորձերն ապացուցել են, որ սննդի էներգիայի միայն 28%-ն է փոխարկվում մկանային էներգիայի:

Սննդի տարբեր տեսակներ ունեն տարբեր «էներգաունակություն», և օրգանիզմի էներգիայի ծախսը լրացնելու համար պետք է օգտագործել համապատասխան սնունդ:

 

Ի՞ՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԻ 200 ԿԱԼՈՐԻԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հաճախ մարդիկ մոռանում են կամ պարզապես ծուլանում են հաշվել իրենց կերած սննդի մեջ պարունակվող կալորիաները, սակայն շարունակում են երազել գեղեցիկ կազմվածքի մասին: Nujnoe.com-ը հաշվել է այդ կալորիաները ձեր փոխարեն և ներկայացրել այս հետաքրքիր ֆոտոշարքը:Այս լուսանկարները ցույց կտան, թե որ մթերքի կալորիականությունն է ավելի բարձր: Այս հոյակապ ֆոտոշարքը թույլ կտա արագ կողմնորոշվել սննդամթերք ընտրելիս և պահպանել գեղեցիկ կազմվածքը:

Ահա, թե ինչ տեսք ունի 200 կալորիան:

  1.     Խնձոր (385 գրամ); 2. Կարագ (28 գրամ); 3. Բրոկոլի (588 գրամ) ; 4. Snickers շոկոլադե բատոն (41 գրամ);  5. Պատրաստի մակարոնեղեն (145 գրամ); 6. Նրբերշիկ (66 գրամ); 7. Կիվի (328 գրամ); 8. Չիզբուրգեր (75 գրամ); 9. Հավկիթ (150 գրամ); 10. Նեխուր (сельдерей) (1425 գրամ); 11. Հապալասի կարկանդակ (56 գրամ); 12. Փոքրիկ պղպեղներ (740 գրամ); 13. Պահածոյացված սև լոբի (186 գրամ); 14. Werther’s Originals կոնֆետներ (50 գրամ); 15. Հավով բուրգեր (72 գրամ); 16. Փքաբլիթ (52 գրամ):

Բաղաձայնների ուղղագրությունը

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանձք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լարձուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որձալ,
օձ, օձիք:

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աչապարար, գոջի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել։

Թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոչխար կաչաղակ, վերջ։

Ապրիլ ամսվա Կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել մարսողական համակարգը բերանի խոռոչում:

Սնունդը մուտք է գործում բերանի խոռոչ։

Այստեղ այն ենթարկվում է մեխանիկական մշակման՝ ատամների միջոցով ծամելով։

Լեզուն օգնում է սնունդը խառնել թքին։

Թքագեղձերը արտադրում են թուք, որը պարունակում է ֆերմենտներ օր. ամիլազա, որոնք սկսում են ածխաջրերի քայքայումը։

2. Ներկայացնել մարսողությունը ստամոքսում:

Ստամոքսում սնունդը խառնվում է ստամոքսահյութին։

Ստամոքսահյութը պարունակում է աղաթթու և ֆերմենտներ պեպսին, որոնք քայքայում են սպիտակուցները։

Ստամոքսի մկանային պատերը կծկվում են, ապահովելով սննդի մանրացում և խառնուրդ։

3. Ներկայացնել մարսողությունը աղիներում:

Բարակ աղիում շարունակվում է սննդի քայքայումը՝ ենթաստամոքսային գեղձի և լյարդի արտադրած հյութերի միջոցով։

Այստեղ տեղի է ունենում սննդանյութերի հիմնական կլանումը արյան մեջ։

Հաստ աղինում կլանվում է ջուրը, ձևավորվում են արտաթորանքները։

4. Ներկայացնել մարողության հիգենիան:

Սնունդը պետք է լինի թարմ և մաքուր։

Պետք է պահպանել սնվելու ռեժիմը՝ չգերբեռնվել։

Խուսափել շատ յուղոտ, աղի և քաղցր սննդից։

Լավ ծամել սնունդը՝ հեշտացնելու մարսողությունը։

5. Ներկայացնել վիտամինների դերը մարդու օրգանիզմում:

 

Վիտամինները կենսական նշանակություն ունեն՝ կարգավորում են նյութափոխանակությունը։

Օգնում են իմունային համակարգի աշխատանքին։

Ապահովում են աճը, նյարդային համակարգի և մկանների նորմալ գործունեությունը։

Օրինակ՝

Վիտամին A – տեսողության համար։

Վիտամին D – ոսկրերի ամրության համար։

Վիտամին C – իմունիտետի և մաշկի համար։

6. Ներկայացնել ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները:

Կոռուպցիա

Նպատակը՝

Ինչ է կոռուպցիա

Կոռուպցիան պետական կամ մասնավոր պաշտոնյաների կողմից իրենց դիրքը չարաշահելու գործընթաց է՝ անձնական շահ ստանալու նպատակով։

Այն կարող է դրսևորվել կաշառակերության, բարեկամական կապերի միջոցով պաշտոնների բաշխման, ֆինանսական չարաշահումների և այլ ձևերով։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Թույլ վերահսկողություն և թափանցիկության բացակայություն

Իրավական համակարգի թուլություն

Սոցիալ-տնտեսական անհավասարություն

Քաղաքացիական գիտակցության պակաս

Մշակութային և բարոյական արժեքների անկում

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Կարելի է խոսել համակարգային մեղավորների մասին՝ պետական կառույցներ, քաղաքական էլիտա, բիզնես շահագրգիռ խմբեր։

Սակայն կոռուպցիան նաև հասարակության ընդհանուր պատասխանատվություն է, քանի որ այն գոյություն ունի այնտեղ, որտեղ քաղաքացիները հանդուրժում են կամ մասնակցում։

Ընթացքը՝

Խմբային աշխատանքներ

Քննարումներ

Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Միջին դպրոց 8.5 դասարան