Երկու արաբների պատմությունը
Մարդկանց փառասիրությունն ու բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար։ Նրանք սար էին գնացել՝ արջ որսալու:
-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չես ծախե՞լ:
— Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես, թե արջ կսպանես:
-Նրանից է, – ասում է հիմարը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ խորամանկ եմ: Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:
Առաջադրանքներ
Տեքստից դուս գրիր հակառակ իմաստ ունեցող երկու զույգ։
խելացի — հիմար
բարձրանալ — իջնել
Փորձիր հիշել որևէ ասացվածք, որտեղ օգտագործված կլինի “հիմար” բառը։
«Հիմարը քար գետին գցի, հարյուր խելոք էլ չեն բարձրացնի»։
Թվարկիր առակի հերոսներին, երեքական բառով բնութագրիր նրանց։
Խելացի արաբ – զգուշավոր, խոհեմ, հեռատես
Հիմար արաբ – անհավատալի, ամբարտավան, վստահամիտ
Արջ – ուժեղ, վտանգավոր, խելացի բնազդով
Ինչո՞վ էր արտահայտվում արաբներից մեկի հիմարությունը։
Նա նրան արջի մորթին վաճառած էր համարում իրենը։ Սա ցույց է տալիս նրա մեծամտությունն ու անհեռատեսությունը։
դեղինով նշված բառերը դիր ուղիղ ձևով և վանկատիր։
քեռիս – քեռի – քե-ռի
պատմությունը – պատմություն – պատ-մու-թյուն
խելացի-խե-լա-ցի
մորթին – մորթի – մոր-թի
խորամանկ – խորամանկ – խո-րա-մանկ
մեռած – մեռած – մեր-րած
Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը։
Առակը սովորեցնում է, որ մարդը պետք է խելամիտ ու հեռատես լինի, երբեք չպետք է շտապի իրադարձություններից առաջ անցնել և չպետք է հպարտանա այն բանով, ինչը դեռ չի հասել։
«Սրամիտ երիտասարդը»
Արամ քեռիս շատ էր սիրում պատմել թագավորի և երիտասարդի պատմությունը: Թագավորը անհեթեթ ու ծիծաղալի մտքեր ուներ, իսկ նրա երիտասարդ խորհրդականն ավելի խելացի էր, քան թագավորն ու նրա բոլոր նախնիները միասին վերցրած:
Մի երեկո թագավորն ասում է.
– Մինչև լուսանալը ինձ պետք է զեկուցես, թե քաղաքում քանի կույր կա:
– Լսում եմ, – պատասխանում է երիտասարդը, – ամեն բան հասկանալի է: Եվ հեռանում է, որպեսզի պատասխան գտնի այդ անհեթեթ խնդրին:
Անմիջապես կանչում է մի փորձառու հաշվապահի, նստեցնում է ախոռի ամենագեղեցիկ ձիու վրա, գրիչն ու տետրը ձեռքն է տալիս և կարգադրում քաղաքով մեկ շրջել իր ետևից և հաշվառել հանդիպած բոլոր կույրերին: Ապա հաստ պարանով եղևնու մի մեծ ճյուղ է կապում ձիու թամբին և ճյուղը ետևից քարշ տալով, սկսում է շրջել քաղաքով:
Որոշ ժամանակ անց հանդիպում է մի ծերունու, ով նրան տեսնելով, բացականչում է.
– Ա’յ որդի, ի՞նչ ես անում:
Երիտասարդ հաշվապահի կողմն է շրջվում և ասում.
– Այս մարդը կույր է, սկսի’ր հաշվել:
Հաջորդ փողոցում մի կին գլուխը դուրս է հանում շքեղ տան պատուհանից և ձայնում.
– Այդ ի՞նչ եք անում, երիտասարդ:
Եվ երիտասարդը հաշվապահին կարգադրում է շարունակել հաշվառումը: Մինչև առավոտ կույրերի թիվը ներառում է քաղաքի բոլոր բնակիչներին, և խորհրդատուն ու հաշվապահը ձիերի գլուխները դեպի արքայական պարտեզն են շրջում: Նրանք դեռ շարունակում էին իրենց ետևից քարշ տալ եղրևանու ճուղը:
Առաջադրանք
Ուշադիր կարդա պատմվածքի վերջին նախադասությունը և 3-4 նախադասությամբ փորձիր ավարտ մտածել պատմվածքի համար։
Առավոտյան թագավորը սպասում էր զեկույցին։ Երիտասարդը հպարտորեն հայտարարեց, որ քաղաքում գրեթե բոլորը «կույր» են, քանի որ չեն տեսնում իրենց շուրջը կատարվող անհեթեթությունները։ Թագավորը զարմացավ, բայց ժպտաց․ նա հասկացավ, որ երիտասարդը խելքով գերազանցեց իրեն։ Իսկ քաղաքի բնակիչները սովորեցին, որ կույրությունը միշտ աչքերի հետ կապ չունի։
Ըստ քեզ ինչո՞ւ տղան չհաշվեց իրական կույրերին, այլ նման հնարքի դիմեց։
Երիտասարդը հասկացավ, որ թագավորի հարցն ինքնին անհեթեթ էր, ուստի պատասխան էլ պետք է խորհրդանշական լիներ։ Նրա հնարքը ցույց տվեց, որ կույր են ոչ թե աչքերով, այլ մտքով ու սրտով, ովքեր չեն հասկանում կյանքի իմաստը։
Բնութագրիր ստեղծագործության թագավորին և նրա երիտասարդ օգնականին։
Թագավոր – թագավորը անհեթեթ, հպարտ, ինքնագոհ մարդ էր։
Երիտասարդ օգնականը – Երիտասարդ օգնականը խելացի, հնարամիտ, համարձակ տղա էր։
Դեղինով նշված բառերի համար իմաստով մոտ բառեր՝ հոմանիշներ գտիր։
շատ – բազմաթիվ, անթիվ, անհամար
թագավոր – արքա, կայսր, գահակալ
երիտասարդ – մանկամարդ, ջահել, մատղաշ
խելացի – գիտակ, բանական, ճարպիկ
լուսանալ – արև ծագել, լույսը բացվել, արևը դուրս գալ
հասկանալի – պարզ, մատչելի, ակնհայտ
անհեթեթ – ծիծաղելի, անիմաստ, անտրամաբանական
կարգադրում – հրամայում, պարտադրում, հանձնարարում
շքեղ – գեղեցիկ, պերճ, փառահեղ
Մոխրագույնով նշված բառի ավոր ածանցով փորձիր որքան հնարավոր է շատ բառեր կազմել։