68.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ: գ. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ,
նախկին:
դ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:
Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ–հարցուփորձ, հարձակում, մրձույթ–մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման–օձանման, ատաղծագործ–ատաղձագործ:
Գ. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել–խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ–ողկույզ, տախտակ, նախկին:
Դ. Ճեղքել, կմաղք–կմախք, աղքատ, կողպեք, վղտալ–վխտալ, եղբայր, սանդուղք:
69.Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Ահ-երկյուղ, ծուղակ-թակարդ, թախանձանք-աղերսանք, ընչազրկություն-աղքատություն, թովչանք-հրապուրանք։
2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն,ակնածանք, տենչանք:
Հռչակ-համբավ, առաջաբան-ներածություն, ավար-կողոպուտ, հարգանք-ակնածանք, բաղձանք-տենչանք
70.Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականներին հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:
Զգոն-չալուրջ, առաքինի-պարկեշտ, առույգ-եռանդուն, տրտում-թախծոտ, թանձր-խիտ։
2. Բանիմաց, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, ակնածանք, կասկածամիտ, հարգանք:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:
Ապականել-պղծել, ըմբոստանալ-ընդվզել, գովել-դրվատել, վատաբանել-փնովել, խաղաղվել-հանգստանալ
2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:
Թմրել-ընդարմանալ, հավաքել-ժողովել, շահագործել-ճնշել, դժգոհել-տրտնջալ, վառել-հրկիզել
72.Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:
Խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում, բերկրանք-թախիծ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն-հնազանդություն
73.Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:
Ծանրախոհ-թեթևամիտ, անագի-պոչավոր, զուսպ-սանձարձակ, կայուն-անհաստատ, լի-դատարկ
74.Բայական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:
Մեկնել-ժամանել, հօդս ցնդել-հայտնվել, ատել-երկրպագել, փրփրել-հանդարտվել, մերժել-հաստատել
75.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակուսելի
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցաձրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-անընչատ
շնորհալի-անշնորհք
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

