Տեղեկություն Կաքավի մասին

Կաքավ
(տեղեկատվական)
Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:
Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:
Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:
Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 — 25 ձու է ածում, թուխս նստում: 23 — 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում:
Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր:
կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է:Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են:
2.Լրացրու բաց թողնված տառերը:
Եկել էր հասուն մրգերով ծանրաբեռնված աշունը: Այգիներում սկսվել էր բերքահավաքը: Երեխաները որոշել էին օգնել մեծերին: Շուտով աշխատանքը եռաց: Լսվում էր երեխաների ու մեծահասակների զվարթ ծիծաղը: Մայրամուտին բոլորը խինդ ու ծիծաղով վերադարձան գյուղ:

Կաքավ

Կաքավ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
— Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
— Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
ականջ չունենալ — անականջ
գանգատ անել — բողոքել
երգի հետ գլուխ չունենալ — չսիրել երգը
խնդիրքի գնալ — խնդրել
2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին

3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
Նա փոքր է, կարմիր կտուցով , կարմիր տոտիկներով և սիրում է երգել:
5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Բնության
6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
Բնությունը կտխրի
7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:
խնդրում եմ քեզ, որ թռչուններին թողնես երգել:

19.11.2020

1. Պատմի՛ր 842 թվի մասին
1. Թիվը գրի՛ր տառերով: ութ հարյուր քառասուներկու
2. 842-ն ունի 8 հարյուրյակ _4 տասնյակ _2 միավոր
3. Հարևան թվերն են՝ 841 և 843
4. Հաջորդող թիվն է՝843
5. Նախորդող թիվն է՝841
6. Մեծացրո՛ւ 5-ով:842+5=847
7. Մեծացրո՛ւ 20-ով:842+20=862
8. Մեծացրո՛ւ 100-ով:842+100=942
9. Փոքրացրո՛ւ 2-ով:842-2=840
10. Փոքրացրո՛ւ 30-ով:842-30=812
11. Փոքրացրո՛ւ 500-ով:842-500=342
12. Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը: 850
13. Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:900
14. 842-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր:482, 248, 428, 824, 284
15. Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով:824, 482, 428, 284, 248
16. Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 842-ի: 840+2=842, 100+742=842, 500+342=842, 521+321=842
17. Լուծի՛ր խնդիրները:
Ա. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը 10 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:
Լուծում՝(20+10)x2=60
Պատ.՝60

Բ. Քառակուսու տեսք ունեցող ծաղկանոցին պարանով արգելք պատրաստելու համար քանի՞ մետր պարան է հարկավոր, եթե ծաղկանոցի մեկ կողմի երկարությունը 5 մետր է:
Լուծում՝5×4=20
Պատ.՝20

Գ.Քառակուսու կողմը 6 սմ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝ 6×4=24
Պատ.՝24

Դ. Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝ (9+15) x2=48
Պատ.՝ 48

Ե. Եռանկյան մի կողմը 5 սմ է, մյուս կողմը՝ 15 սմ, իսկ երրորդ կողմը՝ երկրորդից 5 սմ-ով կարճ է: Հաշվի՛ր նրա պարագիծը:
Լուծում՝(15-5)+5+15=30
Պատ.՝30

Հայ ժողովրդական հեքիաթ «Ճնճղուկը»

I
Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:
Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝
-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝
— Է՜է՜հ, չէ մի չէ …
Ես ծտի գլխի որդերը շարժվում են.
-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:
Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:
Էս այծին թե՝
-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս այծը թե՝
-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:
II
Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝
-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Հովիվը թե՝
-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:
Էս ճուտն էլ թե՝
-Դե լա՜վ, կտեսնես:
Ու թռչում գնում է:
Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.
-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մարդը թե՝
-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:
Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.
-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝
-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:
III
Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.
-Փիսի՛կ, փիսի՛կ:
-Մյաո՜ւ, ի՞նչ…
-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:
Էս կատուն թե՝
-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:
-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:
Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:
Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.
Ծիտն եմ, ծիտն եմ,
Ծտի ճուտն եմ:
Մոր բերած եմ:
Հոր պահած եմ:
Անուշ քրոջ թռցրած եմ,
Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:
Հարցեր և առաջադրանքներ
1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:
մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»: Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:
2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:օիտը պոևատ աղվենից ուղեղը:
3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:ժտի ևուտլ թզում է գնում:
Ծտի ճուտը թ…չում է գնում: Մի տուն է գնում, տեսնում ա…քի մեկը կույր մի պառավ թա…տին նստած, մի գավազան էլ կո…քին: Կույր աչ…ի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն ան…ամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում:

11.11.2020

1․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

600 x 40 = 24000
800 x 300 =240000
9 x 7000 =63000
3000 x 40 =120000
600 x 60 =36000

2 5 0 0 ։ 5 0 = 50
6 3 0 0 0 : 9 0 0 = 70
3 2 0 0 0 : 8 = 4000
4 8 0 0 0 0 : 6 0 0 0 = 80
2 7 0 0 0 0 : 3 0 0 0 =90
2. Հինգ պաղպաղամ արժե 500 դրամ ։ Ինչքա՞ն գումար է հարկավոր 7 պաղպաղակ գնելու համար ։
Լուծում 500×7=3500
Պատ․՝3500

Բ․Դավիթը գնեց մեկ գնդակ և երեք գլխարկ , վճարեց ընդամենը 3700 դրամ: Ինչքա՞ն արժե մեկ գլխարկը , եթե 1 գնդակն արժե 700 դրամ:
Լուծում 3700-700=3000 3000:3=1000
Պատ․՝1000

Գ․Արամը գնեց 4 մատիտ և 2 սրիչ ։ Վճարեց ընդամենը 1000 դրամ : Ինչքա՞ն արժե 1 մատիտը եթե 1 սրիչը 300 դրամ է։
Լուծում 300+300=600 1000-600=400 400:4=100
Պատ․՝100

Դ․ Նարեն 4 կարկանդակի և 2 փթաբլիթի համար վճարեց 800 դրամ: Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 փքաբլիթը արժե 200 դրամ։
Լուծում 2×200=400 800-400=400 400:4=100
Պատ․՝100

10.11.2020

1. 1-100 թվերը գրելիս քանի՞ անգամ պետք է օգտագործես 0 թվանշանը:
Պատ.10
2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
2800։ 700 x (25 + 3 x 25): 40 =4×100:40=400:40=10
5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) =7+2500=2507
50 x 200 – 1000 : (20 x 50 ) =9000:1000=9
6000 : (120 : 2 ) + 700 x 70 =100+49000=49100

3. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:
Ա. Հաշվի՛ր 150 և 280 թվերի գումարի և 140 -ի տարբերությունը:150+280-140=290
Բ. 270 և 90 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 460-ով:270-90+460=640
Գ. Գտի՛ր 140 և 90 թվերի տարբերության կրկնապատիկը:140-90×2=40
Դ. Հաշվի՛ր 540 և 180 թվերի գումարի և 220-ի տարբերությունը:540+180-220=500

4. Արտահայտի՛ր
Ա. Րոպեներով
1 ժամ 5 ր =65
1 ժամ 20 ր =80
2 ժամ 10 ր =130
4 ժամ 15 ր =255

Բ. Ժամերով
60 ր = 1
75 ր = 1 15
130 ր = 2 10
150 ր =2 30

Գ. Շաբաթներով
10 օր = 1 3
15 օր = 2 1
23 օր = 3 2
30 օր = 4 2

Դ. Օրերով
1 շաբաթ 3 օր = 10
2 շաբաթ = 14
2 շաբաթ 2 օր = 16
3 շաբաթ 5 օր = 26

5. Նշի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են.
Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից; այո
Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից: այո
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:ոչ
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից: այո
6․ Լուծի՛ր խնդիրները։
Ա․ Խանութը ստացավ երկու արկղ բաժակ։ Առաջին արկղում կար 28 բաժակ, երկրորդ արկղում՝ 2 անգամ ավելի։ Դրանից վաճառվեց 35 բաժակ։ Քանի՞ բաժակ մնաց խանութում։
Լուծում 28×2=56 56-35=21
Պատ․՝21

Բ․ Սրճարանը ստացավ երեք տուփ թխվածքաբլիթ։ Առաջին տուփում կար 60 թխվածքաբլիթ, երկրորդ տուփում՝ 2 անգամ քիչ, քան առաջին տուփում։ Երրորդ տուփում կար այնքան թխվածքաբլիթ, որքան առաջին և երկրորդ տուփերում միասին։ Դրանից վաճառվեց 100 թխվածքաբլիթը։ Քանի՞ թխվածքաբլիթ մնաց։
Լուծում 60+60:2=90 60+90+30-100=80
Պատ․՝80

Գ․ Հողամասից առաջին օրը հավաքեցին 50 կգ կաղամբ, իսկ երկորդ օրը՝ 3 անգամ ավելի։ Հավաքած կաղամբից 70 կգ ուղարկեցին խանութ, իսկ մնացածը՝ մանկապարտեզ։ Ինչքա՞ն կաղամբ ուղարկեցին մանկապարտեզ։
Լուծում 50+50×3-70=130
Պատ․՝130

7․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
657 + 184 = 700 + 130 + 11 = 830 +11 = 841
438 + 159 =500+80+17=597
357 + 485 =700+130+12=842
347+ 128=400+60+15=475
274 + 349 =500+110+13=623