Համո Սահյան «Անտառում»

 

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվեն – Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր:

Կածան – Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ:
Հողմ – Ուժեղ քամի

Ամպրոպ – Ամպերի միջև էլեկտրական լիցքերի գոյացման մթնոլորտային երևույթը, կայծակ ու որոտ:

Բառաչ – Հորթի, կովի կանչը:

Թեղի – Թեղազգիների ընտանիքին պատկանող բույս:

Ծածանել – Ալիքանման տատանումներով շարժել, թրթռացնել, փողփողացնել:

Ազդանշան – Պայմանական նշան՝ մի բան ցույց տալու՝ հայտնելու՝ հաղորդելու համար:

  1. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում – Քամին փչում է, և կարծես աշունը օրորի ծառերին։

Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,

Իրար փաթաթված ստվեր ու կածան – Անձրևից օդը խոնավացել է և մաքրվել, ծառերի ստվերը ընկնում է կածանների վրա։

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում – Սունկի վրա կային եղյամներ։ Եղյամի վրա ընկած արևի լույսը նմանեցնում է արծաթին։

Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին – Վերջանում է հողմը, և կարծես ուզի ամպրոպը կսկսվի։

Փայտահատը հին երգն էր կրկնում – Փայտահատը իր գործն էր անում։

Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին – Կարծես կաղինը լացում էր, որ ընկել է, իսկ թեղին լուռ կանգուն էր։
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում – Կարծես եղևնին և սոճին իրար հետ խոսան։
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում – Ծառերը կասկածում են արձագանքին։

  1. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Օրոր էր ասում – օրորել

Ականջն ազդանշանին – սպասել ազդանշանին

Ականջ էր դնում – լսել

ծուխն էր ծածանում – ծխի բարձրանալը

զրույց էր անում – զրուցել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում։

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում։

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում։

  1. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը սիրուն, դեղին և սառն է։ Սիրուն է ծառերի գույնզգույն տերևների շնորհիվ։ Տերևները սիրունացնում են անտառը։ Հաճախ քամին է փչում, անձրև է գալիս։

  1. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Այս ինչ տաք է կրակը,- ասաց եղևնին։

-Էլ մի ասա,- ասաց սոճին։

-ԵՎ ինչ սիրուն անտառ է,- ասաց եղևնին։

-Լավ կլիներ, որ մարշմելլոններ բերեինք, որ խարույկի վրա տաքացնեինք,- ասաց սոճին։

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով